Հայ–իրանական «Ագարակ» անցման կետում այս պահին...

Հայ–իրանական «Ագարակ» անցման կետում այս պահին էական խնդիրներ չկան։ Այս մասին, այսօր՝ մարտի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը` անդրադառնալով Իրանի դեմ հակամարտության արդյունքում դեպի Հայաստան առաջացած լոգիստիկ խնդիրներին։

Ինչպես հայտնի է, մարտի 4-ին` ժամը 04:00-ից, իրանական կողմում ինտերնետային կապի խափանման պատճառով ժամանակավորապես դադարեցվել էր քաղաքացիների անցումը հայ-իրանական սահմանով։

«Մենք ամեն օր հետևում ենք դին ամիկային. մարդկանց ու բեռների շարժը գրեթե նույն մակարդակներում են, ինչ նախկինում էր, պարզապես երբեմն լինում են հերթեր։ Նաև տնտեսվարողներից լսում ենք, որ Իրանում կան լոգիստիկ խնդիրներ…Այո, լոգիստիկ դանդաղումներ կան, սակայն միևնույնն է` այդ ուղիները շարունակում են աշխատել»,– նշեց կոմիտեի նախագահը։

Հակոբյանի խոսքով` սահմանահատման տեսանկյունից ևս մեծ ռիսկեր դեռ չեն առաջացել։

«Սահմանակետն աշխատում է բնականոն ռեժիմով` ժամանակ առ ժամանակ կառավարելի կուտակումներ են լինում, որը նորից բնականոն է»,– վստահեցրեց նա։