Հայ–հուրույ են անում՝ Եվրոպա են գնում, բայց 0...

Լարսում կանգնած բեռնատարը Հայաստանի տնտեսությունն է: Ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Վերին Լարսում կանգնած բեռնատարները միայն տրանսպորտային խնդիր չեն, այլ արտահայտում են Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը։ Գյուղատնտեսական արտահանման խնդիրները պայմանավորված են պետական համակարգի թերություններով, իսկ Հայաստանի արտահանման հիմնական շուկան շարունակում է մնալ ԵԱՏՄ-ն՝ հատկապես Ռուսաստանը»։