«ՄԱԿ-ից պահանջում ենք հստակ գործողություններ, որոնք նշված են ՄԱԿ-ի կանոնադրությունում։ Այն, ինչ-որ Ադրբեջանն անում է՝ քաղաքական առևտրի նպատակով պահելով հայ պատանդներին, անում է ՄԱԿ-ի՝ Ադրբեջանին քաջալերող լռության պայմաններում»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև հայ գերիների ազատման պահանջով ընթացող ակցիայի ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։