Հայաստանը թևակոխում է բռնապետության հաստատման...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը.

«Իշխանությունն անբարո արշավ է սկսել լրագրության, լրագրողների և ազատ խոսքի դեմ: Ե՛վ մարդկային, և՛ քաղաքական և՛ մասնագիտական առումով խստիվ դատապարտելի է իշխանական պատգամավորների վարքագիծը, խոսույթն ու բառամթերքը:

 Նրանք անցնում են բարոյականության և էթիկայի թույլատրելի բոլոր սահմանները և սա պետք է ստանա համարժեք գնահատական նախ լրագրության, ապա նաև քաղաքական հարթություններում:

Հայաստանը թևակոխում է բռնապետության հաստատման նոր փուլ»:

Հիշեցնենք՝ երեկվանից մամուլում ու համացանցում քննարկվում է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ «նրանք լրագրողներ չեն, նրանք վերբալ մարմնավաճառներ են» արտահայտությունը: