«Ես կարող եմ պարզաբանել, թե որտեղից է գալիս այդ արգելքը․ Միացյալ Նահանգներում ոչ ոք չի մտածում, որ որևէ փոքր երկիր կարող է իր քաղաքականության վրա ազդեցություն ունենալ, եթե երկքաղաքացիության հարց կա պետական պաշտոններում։ Փոքր երկրներում միշտ այդ մտահոգությունը կա»,- այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայրենադարձների հետ հանդիպման ժամանակ՝ պարզաբանելով այն հարցը, թե ինչու երկքաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող Ազգային Ժողովի մաս կազմել Հայաստանում։
Այնուհետև նա հավելեց․
«Այստեղ երևի ճիշտ բալանս պետք է գտնել, որ օրինակ պատգամավորը երկքաղաքացի է՝ այստեղի քաղաքացին է և օրինակ Ֆրանսիայի քաղաքացի, և եթե ինչ-որ մի բան է ասում չասեն՝ այ Ֆրանսիայից դա եկավ, քո այն քաղաքացիությունը ազդեցություն ունեցավ։ Այս խնդիրը կա։
Ինձ համար անընդունելի է այսօրվա վիճակը երբ ընդհանրապես ասում են դու պիտի հրաժարվես քաղաքացիությունից, չորս տարի էլ պետք է անցնի և այլն և այլն։ Օրինակ ես գիտեմ, որ նույն Լիտվայում ևս այդ արգելքը կա, բայց այդ պահին մարդ հրաժարվում է և արգելքը այլևս էլ չի գործում։ Սա ես կառաջարկեի հետևյալ կերպ նայել, որոշակի զգայուն կոմպոնենտ սա ունի, հատկապես փոքր երկրներում: Օրինակ, անձնապես ես համարում եմ, որ պետք է ինչ-որ մոդել գտնել նաև քաղաքական պրոցեսին ներգրավելու, հնարավորություն տալու համար հայրենադարձ մեր քաղաքացիներին, բայց այս պահին ես այդ լուծումը չունեմ:
Ես պատկերացնում եմ, օրինակ եթե մեկը Ռուսաստանի քաղաքացի է և այստեղ խորհրդարանում, օրինակ, շատ ակտիվ ինչ-որ քաղաքականություն է վարում, անպայման կապելու են ԿԳԲ-ի հետ, չգիտեմ ում հետ։ ԿԳԲ-ն 30 տարի է չկա, բայց մեկ է ԿԳԲ-ի փառքը հանգիստ չի տալիս մարդկանց»:
Մանրամասն՝ տեսանյութում։



