Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին։
Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ զրույցի ժամանակ։
«Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները և ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքից։ Բացի այդ, Հայաստանը շարունակում է Ադրբեջանի 8 գյուղերի օկուպացիան և պարբերական ռազմաքաղաքական սադրանքները»,- ասել է Բայրամովը։
Ադրբեջանական բանակի զինծառայողներ Բաբիրով Ագշինը և Ախունդով Հուսեյնը, որոնք անբարենպաստ եղանակային պայմաններում սահմանափակ տեսանելիության պատճառով մոլորվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում՝ Հայաստանի հետ սահմանին, մեղադրվում են «Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատելու և հրազեն և ռազմամթերք փոխադրելու մեջ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ»։



