Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերո...

Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով, Երևանը այլ պատկերացում չունի: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ  Ալեն Սիմոնյանը աշխատանքային այցով ՌԴ-ում է, նա հանդիպում կունենա նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է. «Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը»: