Ժամանակները պատմական են, որովհետեւ մենք կանգնած ենք մեր պետության եւ պետականության ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման անհրաժեշտության առաջ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:
Փաշինյանի կարծքով՝ այդ ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման արդյունքը պետք է լինի հետևյալը․ «Հայաստանը ոչ թե պլացդարմ, կամ ֆորպոստ է իր սահմաններից դուրս մշակված և իր սահմաններից դուրս պլաններ իրակագործելու համար, այլ՝ սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ու երջանկությունն ապահովելու միջոց։ Պետությունը պետք է առաջնորդվի բացառապես այն նպատակներն իրագործելու տրամաբանությամբով»,- ասաց նա։
Փաշինյանն արձանագրեց, որ Հայաստանի պետական շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն է. «Կրթության ոլորտի բարեփոխումն, օրինակ, այդ համատեքստում է: Վերջին 5 տարում մենք ՀՀ-ում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել: Սա ահռելի թիվ է, որն էականորեն մեծացրել է մեր տնտեսության ներուժը: Բայց այդ ներուժն օգտգործելու համար անհրաժեշտ են հանրապետության մասնագիտական կրթության , բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները»,-ասաց նա: