Հայ-ռուսական բարեկամությունը և հարաբերությունները փորձել են խարխլել արևմուտքը և արևմտամետ ուժերը, որոնք արևմուտքի ծառաներն են։ 2018 թ-ի իշխանազավթունից հետո մեր երկու երկրների հարաբերությունները գնալով վատացել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը։
«Այսօրվա իշխանությունը օր օրի վատացնում է հայ-ռուսական հարաբերությունները, դրանք այսօր սրընթաց անկում են ապրում։
Հայամետ ուժերը, որոնք կարծում են, որ Հայաստանի ապագան ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ ունենալն է ու զարգացնելը բոլոր ուղղություններով, քանի որ մենք կարծում ենք, որ միայն ԵԱՏՄ անդամակցությունից Հայաստանի եկամուտը կարող է գերազանցել 17 մլրդ դոլարը։ Իսկ ԵՄ-ն միայն փշրանքներ է նետում Հայաստանին՝ բացառապես Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար, որպեսզի դուրս մղեն ՌԴ-ի տարածաշրջանից»։
Նշենք, որ հոկտեմբերի 20-ին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն անցկացնում է տոնական միջոցառում՝ նվիրված 1827 թ-ին ռուսական զորքերի կողմից և հայ կամավորականների ակտիվ մասնակցությամբ Երևանի բերդի գրավմանը։
Երթի ընթացքում ՀԿԿ ղեկավարը նշեց, որ իրենք դեմ են Հայաստանի ԵՄ անդամակցությանը, հակառակը, կողմ են Միութենական հանրապետությանը։ Հայաստանի ապագան ՌԴ-ի Իրանի Չինաստանի նման բարեկամ երկրների հետ համագործակցությամբ պետք է լինի։