Հայաստանը պաշտպանական ոլորտի բոլոր ուղղություններով համագործակցում է ԱՄՆ-ի հետ:
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ի հետ ի՞նչ համագործակցություն կա պաշտպանության ոլորտում։
«Մենք համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ պաշտպանական բոլոր ոլորտներում՝ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցություն է։ Իմ այցելության վերաբերյալ հրապարակվել է պաշտոնական հաղորդագրություն, ծանոթացեք լրահոսին, այնտեղ նշված է մեր համագործակցության շրջանակը»,- նշեց Ասրյանը՝ հրաժարվելով մեկնաբանել, թե արդյոք ԱՄՆ-ից զենք բերելու հնարավորություն կա։