Հայաստանը նոր վարկ կվերցնի

2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 120 միլիոն եվրո, որից 96,4 միլիոն եվրոն վարկային միջոցներ են: 24,1 միլիոն եվրոն կհամաֆինանսավորի ՀՀ կառավարությունը: Դրա մասին փետրվարի 10-ին խորհրդարանի հերթական նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ-ի ու ՎԶՄԲ-ի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի քննարկման ժամանակ:

Նախագիծը նախատեսվում է ավարտել 2030 թվականի օգոստոսի 31-ին, իսկ վարկի մարման վերջնաժամկետն է 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նախագիծը բաղկացած է չորս բաղադրիչներից:

Վարկի մարման ժամկետը 21 տարի է, դրանց թվում՝ 9 տարվա արտոնյալ փուլ: Վարկը կմարվի հավասար կիսամյակային վճարումներով՝ առաջին վճարումը պետք է կատարվի 2034 թվականի հունիսի 1-ին, իսկ վերջին վճարումը՝ 2045 թվականի դեկտեմբերի 1-ին։ Վարկի սպասարկման և մարման արժույթը եվրոն է, իսկ տոկոսադրույքը՝ լողացող։ Վարկի սպասարկման վճարումները կկատարվեն կիսամյակային վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին և դեկտեմբերի 1-ին։ Վարկի գումարի 0,25%-ի չափով միանվագ վճարը պետք է վճարվի պայմանագրի ստորագրումից ոչ ուշ, քան 60 օր հետո։ Տոկոսադրույքի ռիսկը կառավարելու համար վարկառուն լողացող բազային տոկոսադրույքը համարժեք ֆիքսված տոկոսադրույքի փոխելու հնարավորություն ունի։

Ըստ նրա՝ ծրագիրը նպատակ ունի մեծացնել Հայաստանի զբոսաշրջային ներուժը առնվազն յոթ կլաստերներում, որոնց ընթացքում հնարավոր է ավելացվեն նոր կլաստերներ և գործիքներ։ Նախատեսվում է ավարտել Գորիսի զբոսաշրջային կլաստերը, երկրորդը՝ Արենիում, երրորդը՝ Եղեգիսում և չորրորդը՝ Ջերմուկում։ Հաջորդը Գյումրին է, Դիլիջանը և Դվինը։