Հայաստանը ներկայացնող 8 շախմատիստ հաղթանակով...

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից մեծամասնությունը հաջող է մեկնարկել Եվրոպայի անհատական 

առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից 8-ը`  Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, 

Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Էմին Օհանյանն անդրանիկ տուրում հաղթանակ են տոնել:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 3-ին և կեզրափակվի մարտի 13-ին: Այն անցկացվում է Սերբիայի Վրնյաչկա քաղաքում: Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական 

առաջնությանը 

Հայաստանը կունենա 13 մասնակից: Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կպայքարեն Եվրոպայի 

գործող 

փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, 

Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ալեքս Սահակյանը, Արմեն Բարսեղյանը, 

Ռոբերտ Փիլիպոսյանը, 

Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը: