Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստան...

Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը նոյեմբերի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հնդկաստանի նախագահական պալատում կայացած հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստանի պատմամշակութային և հաստատուն ժողովրդավարական արժեքներով հարուստ ավանդույթներին, ինչպես նաև զարգացող տնտեսական առաջընթաց գրանցող երկկողմ կապերին:

Հանդիպմանը Հնդկաստանի Հանրապետության նախագահն անդրադարձել է Հնդկաստանի տարբեր շրջաններում հայկական դարավոր ներկայության, վերջին շրջանում երկկողմ համագործակցության տարբեր բնագավառների ակտիվության և մի շարք ծրագրերում երիտասարդների ներգրավվածությանը խթանող հետագա քայլերի ձեռնարկման նշանակությանը: