Հայաստանը կարող է դառնալ դոմինոյի հաջորդ ընկն...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ այցելել էր Սպիտակ տուն՝ երկու երկրների միջեւ տնտեսական գործարքի մանրամասները պարզաբանելու հույսով։ Ծրագիրը մշակվել էր այս ամսվա սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսանթի Կիեւ կատարած այցից հետո: Սակայն հանդիպումն ավարտվել է Թրամփի, Զելենսկու եւ փոխնախագահ Վենսի միջեւ վիճաբանությամբ, տեղեկացրել է The Telegraph-ը։ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միջոցով Արեւմուտքին միանալու Զելենսկու հավակնությունները թերեւս ձախողվել են։ Նախագահ Թրամփը հարվածել է Եվրոպայի հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությանը, ՆԱՏՕ պարտավորություններին, որոնք խաղաղություն են պահպանում 80 տարի շարունակ։ Ըստ հոդվածի՝ Զելենսկին խավարից դուրս կգա որպես Թրամփի նոր լավագույն ընկեր։ Բայց ոչ ոք այլեւս դրա վրա խաղադրույք չի կատարում։ Սակայն խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ։ Ինչպես արդեն նշվել է, փոքր երկրները կարեւոր են նրանով, որ կարող են դառնալ ամենաահավոր հակամարտությունների պատճառ։ Օրինակ, Ադրբեջանը՝ Հայաստանի անմիջական հարեւանը, հակամարտությունը սկսել է հինգ տարի առաջ։ Մահմեդական թշնամին հաղթել է մոլորակի ամենահին քրիստոնեական երկրին։ Երկու տարի առաջ, ճակատամարտի վերջին փուլում, ավելի քան 120 հազար քրիստոնյաներ ստիպված եղան լքել իրենց նախնիների հայրենիքը: Աշխարհը ոչինչ չարեց ադրբեջանական ագրեսիան կասեցնելու համար։ Բայց սա դեռ ամենը չէ: Ադրբեջանն այժմ զենքի եւ զինամթերքի վրա ծախսում է գրեթե յոթ անգամ ավելի, քան Հայաստանը։«Ի՞նչ կլինի հետո։ Հերթական պատերազմը, այս անգամ Ռուսաստանի ավելի անմիջական մասնակցությա՞մբ»,- նշվել է հոդվածում՝ ընդգծելով, որ դոմինոյի հաջորդ ընկնող քարը կարող է լինել Հայաստանը։ Ինչպես արդեն նշվել է, հայերը փոփոխություններ են ցանկանում։ Այնտեղ արեւմտամետ տրամադրություններն ավելի ուժեղ են, քան երբեւէ։ Ընդգծվում է, որ հայերը պատրաստ են եւ կարող են պաշտպանել իրենց հայրենիքը՝ քրիստոնեական քաղաքակրթության բնօրրանը, սակայն օգնության ձեռքի կարիք ունեն։ Արեւմուտքը չպետք է անտեսի նրանց աղետալի վիճակը։