Հայաստանը կարող է ապավինել Բրատիսլավայի աջակց...

Հայաստանը կարող է ապավինել Սլովակիայի աջակցությանը Եվրամիությունում: Այս մասին հայտնել են ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցչությունից:

«ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայ Նոցիարը ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները և Սլովակիայի ու Հայաստանի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները»,- նշված է ներկայացուցչության X-ի միկրոբլոգում։