Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայաստանը կարեւորում է Ինդոնեզիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ առավել կընդլայնենք եւ կխորացնենք փոխշահավետ գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: