Հայաստանը հարկային արտոնություն է ստացել մինչ...

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը 2026 թվականին շաքարեղեգի հումքի ներմուծման մաքսային արտոնություն է տրամադրել Հայաստանին, Ղազախստանին և Ղրղզստանին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը սակագնային արտոնություն է տրամադրել՝ արդյունաբերական վերամշակման համար նախատեսված հում եղեգնաշաքարի ներմուծումն ազատելով մաքսատուրքից։ Մաքսասակագնային կարգավորման այս միջոցը կգործի 2026 թվականի ընթացքում և նախատեսում է ապրանքի ներմուծում հետևյալ ծավալներով՝ ոչ ավելի, քան 20 հազար տոննա՝ Հայաստանին, 100 հազար տոննա՝ Ղազախստանին և 20 հազար տոննա՝ Ղրղզստանին։

«Որոշումն ընդունվել է Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներքին շուկաները մրցունակ գներով շաքարով և շաքար պարունակող արտադրանքով կայուն կերպով ապահովելու, այդ ապրանքների դեֆիցիտը կանխելու, ինչպես նաև շաքարավազի վերամշակման գործարանների անձնակազմի թվաքանակը պահպանելու նպատակով», – նշել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծված հում եղեգնաշաքարի արդյունաբերական վերամշակման արդյունքում ստացված սպիտակ շաքարավազը ենթակա չէ արտահանման և չի կարող արտահանվել դեպի Եվրասիական տնտեսական միության այլ պետություններ։