Հայաստանը գործով կիրականացնի «Խաղաղության խաչ...

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման դեպքում «Գյումրի» ցամաքային նավահանգիստը» կարող է գործարկվել։ Այս մասին 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հունվարի 13-ին ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Նրա գնահատմամբ՝ այդ դեպքում նավահանգիստը կդառնա լուրջ տարածաշրջանային հաբ։

«Դա նշանակում է, որ մենք ոչ միայն խոսքով, այլեւ գործով կիրականացնենք «Խաղաղության խաչմեւրուկ» նախագիծը։

Դա ենթադրում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցման ավարտ եւ երկաթուղային ցանցի զարգացում»,- նշել է Պապոյանը։