Ես Արարատ Միրզոյանի հետ շատ եմ քննարկել Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի հետ. դա անհնարին է համատեղել ԵԱՏՄ-ի հետ, որովհետև Բրյուսելն ուզում է փոխի Հայաստանի իրավական ակտերի բազան և համապատասխանեցնի իր հետ, որոնք ներառում են նաև հակառուսական պատժամիջոցների կիրառումը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ ԵՄ-ն Հայաստանին 15 միլիոն եվրո է փոխանցել և դա հենց այնպես չի արել: ԵՄ-ն Հայաստանին ստիպելու է յուրաքանչյուր ցենտի դիմաց փոխհատուցել իր աշխատանքով:
«Վերջերս ստորագրվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր մարտավարական օրակարգը, որում ամրագրված է, որ պետք է կոորդինացնել և տնտեսական, և առևտրային և քաղաքական ոլորտներում: Հայաստանին առաջարկվում է վիզաների ազատականացման ռեժիմ: Սակայն այն պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ն պիտի ձայն ունենա իրավապաշտպան, սահմանների ոլորտներում: Իսկ Հայաստանը գտնվում է մեր հարևան սահմանում: Այդ պատճառով ՀՀ համագործակցությունը ԵՄ-ի հետ չի կարող համատեղելի լինել ՀՀ-ԵԱՏՄ անդամակցության հետ», - ընդգծել է Լավրովը:
«Եթե ՀՀ-ն ընդունի այդ որոշումը, ինչպես Փաշինյանն ասաց, ժողովրդի կամքով, դա ՀՀ-ի իրավունքն է: Պետք է նշել, որ ԵԱՏՄ-ի անդամակցության ժամանակ Հայաստանի ՀՆԱ-ն 2 անգամ մեծացել է և ՌԴ-ի հետ առևտևաշրջանառությունը կազմում է 14 միլիրդ դոլար», - նշել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանում ցավում են, թե ինչպես է Հայաստանում իրավիճակը զարգանում եկեղեցականների հետ կապված:



