Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են հարաբերությո...

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անթալիայում դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ 

Նրա խոսքով՝ «Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը»։

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ դա տեղի է ունենում տարածաշրջանային նախաձեռնությունների շնորհիվ։

Հաքան Ֆիդանի խոսքով՝ «միջազգային իրավունքը չի կարող լուծում գտնել նման հակամարտությունների համար»։

Նա ընդգծել է նաև, որ «Թուրքիան ակտիվ և դրական ջանքեր է գործադրում բազմաթիվ հակամարտությունների և խնդիրների լուծման համար»։