Հայաստանը և Ադրբեջանը համատեղ զննել են Երասխ–...

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից 2026 թվականի հունվարի 15-ին իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ընդգծելով, որ նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հարցերի շուրջ։