ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Արևմուտքը թույլ չտվեց, որ մերձդնեստրյան հակամարտությունը լուծվի, նույն կերպ վարվեց 7 տարի առաջ՝ ուկրաինական խնդրի հետ․
«Բոլոր հիմքերն ունեմ՝ ասելու, որ Արևմուտքը թույլ չի տալիս իրագործել այն համաձայնությունները, որոնք ՌԴ միջնորդությամբ կայացվել են Երևանի ու Բաքվի միջև»,- ասել է նա։
Ըստ Լավրովի՝ հենց Հայաստանը դժվարություններ ունի՝ երթուղիների բացումն իրագործել այնպես, ինչպես գրված է եռակողմ հայտարարության մեջ։ Ըստ նրա՝ Հայաստանն անվտանգության նոր պահանջներ է դնում, չի ցանկանում ռուս սահմանապահների ներկայություն, թեև այդ մասին գրված է Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության մեջ. «Ուզում են միայն իրենք լինեն։ Իսկ դա հակասում է պայմանավորվածություններին»։



