ՀՀ կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ և հույս հայտնել, որ հետագա լարվածությունն արագ տեղի կտա, այսօր լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ-ում Իրանի դեսպանատանը «Սգո մատյան»-ում գրառում կատարելուց հետո։
«Կարևորում ենք տարաշածարջանային խաղաղությունը։ Հայաստանի Հանրապետությունը երկու գործընկերներին կոչ է անում նստել բանակցությունների և կանխել հետագա լարվածությունը», - ասաց նախարարը։
Հարցին՝ ՀՀ անվտանգությանն ուղղված ինչպիսի՞ սպառնալիքներ է տեսնում՝ Պապիկյանը պատասխանեց.
«Այս պահին որևէ սպառնալիքի մասին խոսք չկա, մնացյալ մեկնաբանությունը, կարծում եմ, կտան ԱԳՆ-ն ու մյուս գերատեսչությունները»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաղդադում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Քասեմ Սուլեյմանին:



