«Հայաստանը երբեք չի խուսափել բանակցություններ...

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։

«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների, ավելին՝ «Խաղաղության պայմանագրերի» տարբեր նախագծեր է փոխանակել»,- ասել է նա՝ հավելելով,- «Հայաստանը բանակցություններից երբեք չի խուսափել, այն հարթակները որտեղ գտել է արդյունավետ, այդ բանակցություններին մասնակցել է»: