Հայաստանը դեռևս հարցեր ունի ՀԱՊԿ ի վերաբերյալ...

Հայաստանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ դեռևս ունի հարցեր, որոնց պատասխանը Երևանում այդպես էլ չեն ստացել։ Այս մասին հայտարարել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Մենք հարցեր ունենք, որոնց պատասխանները դեռևս չենք ստացել։ Դրանք բազմիցս բարձրացվել են», - ասել է Սիմոնյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։