Հայաստանը չի պատրաստվում որևէ մեկի հետ մրցավազքի մեջ մտնել սպառազինությունների հարցում։ Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Այդ թվում՝ Ադրբեջանի հետ, հստակեցրել է նախարարը։ Նրա խոսքով՝ դա չի նշանակում, թե ՀՀ-ն դադարեցնում է գնումներն ու արդիականացումը։ Ինչ վերաբերում է պլաններին, ապա դրանք կան, բայց չեմ կարծում, թե անհամապատասխանություն կա՝ պահեստային պլաններ քննարկելու համար. ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես կանխատեսվում էր, վստահություն է հայտնել նախարարը։



