Հայաստանը վերջին 43 օրում չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին:
Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ հայտարարելով, թե պատերազմից հետո ադրբեջանական կողմն է նախաձեռնել Հայաստանի հետ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկը։
Ադրբեջնը չի մոռացել մեղադրանքներ հնչեցնել հայկական կողմի հասցեին՝ նշելով, թե իբր հայկական կողմը տարբեր պատրվակներով ոչ միայն խոչընդոտում է բանակցային գործընթացին, այլև ձգձգում է այդ գործընթացը։
Այս հայտարարությունը Ադրբեջանի ԱԳՆ-ն արել է՝ ի պատասխան Հայաստանի արտաքին գործերի նախարարության՝ երեկ հրապարակած հաղորդագրության:



