Հայաստանը բավարարում է Թուրքիայի նախապայմաննե...

Հայաստանը բավարարում է Թուրքիայի նախապայմանները, Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված «Ղարաբաղյան պրոֆիլ» համաժողովի ժամանակ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Հիմա մենք այն իրավիճակում ենք, որ Հայաստանը բավարարում է Թուրքիայի նախապայմանները՝ տալ Արցախը, հրաժարվել Ցեղասպանության ճանաչման պահանջից և դրանով իսկ ստանալ ամերիկյան թևի հավանությունը։ Հենց այս ճանապարհով էլ շարժվում է գործող իշխանությունը», - ասաց Սարգսյանը։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ նկատեց՝ Թուրքիան այժմ ոչ միայն ներկայանում է որպես ամերիկյան պրովայդեր, այլև ձգտում է դառնալ տարածաշրջանային գերտերություն։

«Այստեղ արդեն պետք է հստակ դիրքորոշում ունենալ՝ ինչպե՞ս աշխատել ժամանակակից Թուրքիայի հետ, որպեսզի ունենանք անվտանգության երաշխիքներ», - նշեց թուրքագետը։