
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայաստանը բարձր է գնահատում Ուզբեկստանի հետ հարաբերությունները՝ հիմնված հարգանքի, վստահության և փոխօգնության սկզբունքների վրա։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրները կշարունակեն հետևողականորեն զարգացնել փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,-ասվում է ուղերձում: