Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, որ...

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Մոսկվայում մասնակցել է «Խմբակցությունների փոխգործակցության դերը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցությունում» միջազգային համաժողովին:

«Նշեցի, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին և բաց է համագործակցության նրանց հետ, ովքեր անկեղծորեն շահագրգռված են կայուն և արդար խաղաղության հաստատմամբ»,- գրել է Սարգսյանը: