Հայաստանը ակնհայտորեն այլևս չունի գերագույն գ...

Ներկա դրությամբ, իմ բացակայությունը ես համարում եմ միանգամվա թյուրիմացություն: Հույս ունեմ, որ մինչև սեպտեմբերի 1-ը՝ Արցախի պետական տոնի նախօրեն, Արցախի իշխանությունը, գեներալ-մայոր Վոլկովը, ՀՀ ԱԱԾ-ն կգտնեն իրենց լիազորությունները, արժանապատվությունը և կվերականգնեն իր բացառիկ իրավունքը՝ լինելու Արցախի տարածքում և ինչպես ամեն տարի, այս տարի էլ մասնակցելու ԱՀ հռչակման տոնակատարությանը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մի կողմ դնենք, որ ես ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար եմ, Հայաստանի ինքնիշխանության, պետականության, հայկական հարցի ծառայության իմ հաշվեկշիռն իմ ու աստծու միջև է, այն հրապարակման ենթակա չէ, բայց որպես ՀՀ քաղաքացի և հայ մարդ, իմ բացառիկ իրավունքն է լինել մեր հայրենիքում՝ Արցախի հանրապետությունում: Ես թաքնվելու խնդիր չունեմ և ակնկալում եմ, որ Աղավնոն, միջանցքն իր տեղում կլինեն և պետկան մարմիններն, Արցախի բարձրագույն իշխանությունը, գեներալ-մայորը կվերականգնեն իմ բացառիկ իրավունքը»,-ասաց Հովհաննիսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: