Հայաստանը 1 տարի կնախագահի ՀԱՊԿ-ում

Հայաստանը 2022 թվականին նախագահելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ)։ Պաշտոնապես այս կարգավիճակը երկրին է անցել 2021 թվականի սեպտեմբերին՝ Տաջիկստանից, իսկ այս տարեվերջին կփոխանցվի Բելառուսին։ Այս մասին հայտնում է Tass գործակալությունը։

ՀԱՊԿ անդամ երկրները՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկսատան, այն նախագահում են այբբենական կարգով։