Հայաստան–Ուզբեկստան զբոսաշրջության զարգացման...

Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Քոչարյանը հանդիպել է երկրի Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Սանջար Տադջիևի հետ։

Այս մասին հայտնում են Ուզբեկստանում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ Տաշքենդում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանում և Ուզբեկստանում զբոսաշրջության զարգացման ծրագրերը և առկա կարողությունները:  

Դեսպանության փոխանցմամբ՝ զրուցակիցները նաև կարևորել են երկու երկրների միջև զբոսաշրջության խթանումը՝ այդ առումով ներկայացնելով որոշ գործնական առաջարկություններ: