Հայաստանում ընկերության, ամուսնության և երեխա...

Հայաստանում ընկերության, ամուսնության և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Շուտով, առանց տնից դուրս գալու, քաղաքացիները կկարողանան երեխայի ծնունդը, ամուսնությունը և նույնիսկ ամուսնալուծությունը (չնայած դա չի խրախուսվում) գրանցել առցանց։ Հնարավոր կլինի նաև փոխել անունը», - ասել է Գալյանը։

Նախարարը նաև նշել է որ թվայնացման գործընթացի շրջանակներում այժմ հնարավոր է գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ)։ Շուտով կգործարկվի իրավաբանական անձանց պետական ​​գրանցամատյանի նոր հարթակ, որը թույլ կտա ցանկացած կազմակերպության առցանց գրանցում։