Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կ...

Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423 044-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կատարվել է 10 782 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 67 պացիենտ:

Առ այսօր ապաքինվել է 412 668 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 47:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի արձանագրվել. մահացածների թիվը 8625 է: