Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Հայաստանի կադաստրի կոմիտեից։
Կոմիտեի էլեկտրոնային արխիվից ստացված տվյալները 2026թ. փետրվար ամսվա դրությամբ են: Կոմիտեից նաև հայտնում են, որ Ադրբեջանի քաղաքացիների անունով գրանցված գույք Հայաստանում չկա։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանի կադաստրի կոմիտեն հայտնել էր, որ Ադրբեջանի քաղաքացիները 2022 թվականին Հայաստանում ձեռք են բերել 2 միավոր անշարժ գույք։ Իսկ Թուրքիայի քաղաքացիները 2022 թվականին ձեռք էին բերել 11 միավոր անշարժ գույք՝ Երևանի բազմաբնակարան շենքերում։



