Պարենային ապրանքների թանկացում արդեն հիմա է նկատվում, եւ կարծում ենք, որ այն կշարունակվի։ Այս մասին մարտի 17-ին քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գեւորգ Ղազարյանը։
Նա պարզաբանեց, որ դա պայմանավորված է պարարտանյութերի եւ ներկրվող առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճով։ «Այդ միտումը կշարունակվի»,- ասաց Ղազարյանը։