Հայաստանում «նավթ» են հայտնաբերել․ ինչ կապ ու...

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ֆենոմենը Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվացրել է անհասկանալի, հաճախ նաև զավեշտալի կերպարների, որոնք վստահ են, թե հայ ժողովուրդը խելագարվում է իրենց համար ու սպասում է, թե իրենք երբ են գալու ու փրկելու իրենց։ Դե մարդիկ մտածում են, եթե Փաշինյանի մոտ ստացվել է մոլորեցնել ժողովրդին, ապա իրենց մոտ ինչու չպետք է ստացվի։

Վերջին շրջանում «փրկչի» տիտղոս ստանալու համար է պայքարում նաև գործարար Ռուբեն Վարդանյանը։ Նա իհարեկ մի քանի հաջողված նախագծերի հեղինակ է, բայց քաղաքական դաշտ մուտք գործելը նույն հաջողությամբ չի ստացվում, ավելին, Վարդանյանի քաղաքական գործունեությունը զավեշտի է նմանվում։ Նախ նա Փաշինյանի նախկին թիմակիցների միջոցով հիմնում է «Ապրելու Երկիր» կուսակցությունը, որը ոչ մի հստակ դիրքորոշում չունի Հայաստանի գլխին եկած աղետի մասով։ Այս կուսակցությունը երբեք հստակ գնահատական չի տվել Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։ Ռուբեն Վարդանյանի կուսակցությունը ավելի շատ նման է Էդմոն Մարուքյանի կուսակցությանը, որն այլևս քաղաքական ֆակտոր չէ։ 

Վարդանյանը ջանք ու եռանդ չի խնայում նաև սեփական գովազդի վրա, բայց այդ գովազդն էլ հաճախ հիշեցնում է հումորային հաղորդում։ Օրերս Վարդանյանը զրուցել էր ռուսական ՌԲԿ լրատվականի հետ։ Հաղորդումը գործարարը սկսում է իբր իր մասին տարածված անեկդոտ պատմելով․ «Ասում են Դուբայն ունի նավթ, իսկ Դիլիջանը Ռուբեն Վարդանյան»,-հայտարարում է Վարդանյանը։

Այս խոսքերն արդեն ամեն բան ասում են Վարդանյանի ինքնագնահատականի մասին։ Մարդն իր մասին որևէ մեկի կողմից չլսված անեկդոտ է պատմում, որպեսզի ռուսախոս հեռուստադիտողը կարծի, թե Դուբայ ստեղծելու նման մի գործ էլ ինքն է արել։  Փաստորեն Վարդանյանը իրեն համարում է Հայաստանի նավթը։ Բայց հետաքրքիր է, որ գործարար, աշխարհ տեսած մարդը Դուբայի և Դիլիջանի տարբերությունը չի տեսնում։ Մինչ նավթ հայտնաբերելը Դուբայն անապատ էր, իսկ մինչ Դիլիջանում Վարդանյանի կողմից դպրոց կառուցելը այդ քաղաքը առողջարանային քաղաք էր ու առանց այդ դպրոցի էլ բազմաթիվ ենթակառուցվածքներ ուներ։