2018 թվականի տվյալների հանրագումարում Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 173 հազար դրամ է, որ համարժեք է 356 դոլարի։ Ադրբեջանում նույն տարվա ցուցանիշը 320 դոլար է։ Այս մասին տվյալները ներկայացրել է ԱՊՀ վիճակագրական ծառայությունը։
Այս ցուցանիշով Հայաստանն Ադրբեջանից առաջ է վերջին 3 տարիների ընթացքում։ Հիմնական պատճառներից մեկը Ադրբեջանում շարունակվող գնաճն է՝ տեղական արժույթով աշխատավարձերը բարձրանում են, դոլարով՝ իջնում։
Ցուցանիշները, ըստ տարիների, արտահայտված են գրաֆիկում։