Հայաստանում մեկնարկում է «էլեկտրոնային դատարա...

Հայաստանում մեկնարկում է «էլեկտրոնային դատարան» հարթակի գործարկումը։

Դեկտեմբերի 19-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։

«Այդ գործակումը սկսելու ենք քաղաքացիական դատավարությունից, ընթացքի մեջ է նաև վարչական դատավարությունը և ներկայիս փոփոխությունները միտված են համապատասխան կարգավորումներ մտցնելուն, որոնց հիման վրա դատավարության մասնակիցները կարողանան ամբողջ դատավարական գործընթացը իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ նոր ստեղծված հարթակի միջոցով»,-ասաց Մկրտչյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ էլեկտրոնային հարթակը իրենից ներկայացնում է դատավարական գործընթացի ամբողջական թվայնացում՝ սկսած հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն ներկայացնելուց, վերջացրած հեռավար նիստեր անցկացնելուց, որոշումներ գեներացնելուց։