Հայաստանում մեկ շաբաթում արձանագրվել է քովիդի...

Օգոստոսի 8-14-ը Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք:

Կատարվել է 6829 թեստավորում, առողջացել է 1704 պացիենտ, արձանագրվել է մահվան 6 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 430 361 դեպք, որոնցից 417 865 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2162 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8643 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 172 116 թեստավորում: