Հայաստանում կրիպտոակտիվների մասին օրենք է մշա...

Հայաստանի կենտրոնական բանկը կառավարության հետ փոխգործակցությամբ կրիպտոակտիվների մասին օրենք է մշակում: Այդ մասին ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Այն քննարկել ենք նաև մասնավոր հատվածի հետ: Այս պահի դրությամբ մեր ունեցած մոտեցումը հիմնված է եվրոպական մոտեցմանը, որը խաղի որոշակի կանոններ է սահմանում այդ ոլորտի համար: Դրա վերաբերյալ ավելի մանրամասն կխոսենք, երբ նախագիծը կմտնի քննարկումների փուլ»,- նշեց Գալստյանը: