Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը...

Հայաստանում ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 1808-ի։

Ընդհանուր բուժվածները՝ 833, 1 օրում գրանցվել է առողջացման 15 դեպք։

Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 1 դեպք։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1746 դեպք: