Հայաստանում ապրիլի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 81 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 1677-ի։
Ընդհանուր բուժվածները՝ 803, 1 օրում գրանցվել է առողջացման 75 դեպք։
Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 1 դեպք։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1596 դեպք:



