Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպ...

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 11-ով և հասել է 384-ի:

Այս մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Վարակվածներից 1-ը հոսպիտալացվել է, 236-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:

Վարակվածներից 268-ը երեխաներ են, 116-ը` մեծահասակ: