Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպ...
Այսօրվա դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
 
«142-ից հոսպիտալացված են 7-ը, 75-ը դուրս են գրվել: Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
 
Վարակվածներից 100-ը երեխաներ են, 42-ը` մեծահասակ»,- ասված է հաղորդագրության մեջ: