Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ...

Հայաստանում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 346224 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2614055 վերջին մեկ օրում` 5906 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3589 պացիենտ: Մեկ օրում աճել է 109-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 333117 անձ` վերջին մեկ օրում 132 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8006 է: