Խորհրդարանում գլխավոր դատախազն այսօր ներկայացրել է դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Աննա Վարդապետյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 37 612 դեպք, որից 21 604-ը՝ Երևանում։ 2021 թվականի համեմատ հանցագործության դեպքերն աճել են 7 367-ով կամ 24,4 տոկոսով:
2021 թվականի համեմատ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2831-ով կամ 19,3 տոկոսով։ Միջին ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 29,8 տոկոսով, ծանր հանցագործությունների դեպքերի աճը կազմել է 14,2 տոկոս, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճը՝ 151,4 տոկոս։



