Հայաստանում և Վրաստանում Եվրոպական Միության դ...

Հայաստանում և Վրաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել:

«Ուրախ ենք տեղեկացնել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության և Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության միջև վարչական համաձայնագրի ստորագրման մասին, որն ուղղված է օպերատիվ փոխգործակցության, համատեղ գործունեության և արտակարգ իրավիճակներում աջակցության ամրապնդմանը: Ակնկալում ենք խորացված և արդյունավետ համագործակցություն»,- նշել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունից: