Հայաստանում է Լեհաստանի նախագահի կինը

Նոյեմբերի 28-ին մեկնարկել է Լեհաստանի Հանրապետության Նախագահի տիկնոջ՝ տիկին Ագատա Կորնհաուզեր-Դուդայի այցը Հայաստան։ Օդանավակայանում հյուրին դիմավորել են Երևանում ԼՀ դեսպան պարոն Պյոտր Սկվեչինսկին և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար պարոն Պարույր Հովհաննիսյանը։ 

Երեկոյան լեհական պատվիրակությունը դուրս է եկել երևանյան փողոցներով զբոսանքի։ Այս մասին հայտնում են Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատնից։